ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերահաստատել է հակվածությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը, սակայն, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ գործող ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում. «ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, նրանում է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ՝ Հելսինկյան ամփոփիչ ակտն ու ուժի կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին դրա հիմնական դրույթները: Մենք նաև վստահ ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում»,- Trend-ին ասել է ամերիկացի համանախագահը:
Շոֆերը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին և շարունակում է ջանքեր գործադրել առանցքային հարցերի շուրջ քննարկման վերսկսման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: