Search
Close this search box.

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասին և պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել Է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

«Ռուսաստանը հետաքրքրված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին անընդունելի է, եւ բոլոր հարցերը պետք է եւ կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից», — նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում:

Please enter a valid URL