Search
Close this search box.

Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են ներկրել Մոսկվա

Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են բերել Մոսկվա, տեղեկացրել Է քաղաքապետը Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում. «Չնայած սառնամանիքներին, գարունն արդեն քաղաքում Է»,- նշել Է նա:

Ավելի վաղ Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հայտնել Էր, որ Մարտի 8-ի նախաշեմին մայրաքաղաքում կաշխատի ծաղիկների վաճառքի ավելի քան 1,7 հազար կետ: «Մենք ակնկալում ենք, որ տոնի նախաշեմին ծաղիկների վաճառքները կաճեն 40 – 50 տոկոսով»,- մարտի 1-ին ասել Էր Նեմերյուկը քաղաքապետարանի պորտալին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Please enter a valid URL