Search
Close this search box.

Երևանում հնչած կրшկnցների հետքերով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ մայիսի 21-ի ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում Լեփսուսի փողոցի 17 շենքի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Ա․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով հասարակական կարգը հետապնդել է Երևանի բնակիչ 39-ամյա Դավիթ  Հ․-ին ով եղել է «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենային, ապա դիմային մասով հարվածել է նշված ավտոմեքենային և ավտոտնակին, հետընթաց կատարելով կրկին հարվածել նշված ավտոմեքենային, այնուհետև Գոռ Ա․-ն դուրս գալով իր ավտոմեքենայից իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի ատրճանակով կրակել Դավիթ Հ․-ի ավտոմեքենայի ուղղությամբ և հեռացել:

Մայիսի 23-ին Գոռ Ա․-ն իր բնակարանից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին:Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի ժամանակ Գոռ Ա․-ի կողմից ապօրինի պահված ատրճանակը և Դավիթ Հ․-ի «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Please enter a valid URL