Search
Close this search box.

Պատրաստ ենք առաջիկա ամսվա ընթացքում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագիրը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի
հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Հարավային Կովկասում խաղաղության, տևական կայունության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:

«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի հետ սկսել ենք սահմանազատման գործընթացը, և այժմ շատ կարևոր է ապահովել այս գործընթացի շարունականությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին խաղաղության հաստատման և ապագայում ցանկացած սադրանքից խուսափելու համար: Ամենակարևորն ավարտին հասցնելն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Մենք Ադրբեջանին ուղարկել ենք շատ կառուցողական առաջարկներ, պատրաստ ենք առաջիկա ամսվա ընթացքում ավարտուն տեսքի բերել պայմանագիրը, ինչպես նախկինում առաջարկել ենք: Ցավոք, ադրբեջանական կողմից առայժմ արձագանք չկա: Ավելին, Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման նպատակի առնչությամբ անկեղծ լինելու հարցում», — ասել է Միրզոյանը:

Նա խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից՝ ընդգծելով, որ դրա կյանքի կոչումը կարող է մեծ օգուտներ բերել ոչ միայն տարածաշրջանին, այլև դրա սահմաններից դուրս:

Please enter a valid URL