Search
Close this search box.

«ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեն համազոր է անկախության հանրաքվեին»․ Արամ Սարգսյան

««Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի» թեման որևէ մեկի դեմ ուղղված չէ, մեր նպատակն է փլվող աշխարհակարգի ժամանակաշրջանում օգնել Հայաստանի Հանրապետությանը և իշխանություներին՝ բարեհաջող հաղթահարել այս միջակայքը և անվնաս դուրս գալ»,-այսօր «Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի» թեմայով հրավիրված համաժողովին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հանրաքվեի տարբերակը, որ մենք առաջարկում ենք, 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է, որը լրացնում է այդ հանրաքվեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նախատեսվում են լսումներ՝ Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայի շուրջ։

 

Please enter a valid URL