Search
Close this search box.

Ի՞նչ է նվիրել Կիմ Չեն Ընը Պուտինին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հազվադեպ փհունսան ցեղատեսակի երկու որսորդական շուն։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Ընկեր Կիմ Չեն Ընը պատվավոր հյուրերի Կիմսուան նստավայրի այգում նախագահ Պուտինին է նվիրել փհունսան ցեղատեսակի երկու որսորդական շուն՝ մեր երկրի ազգային ցեղատեսակի շներ»,- նշվել է հաղորդագրությունում։ Փհունսանը խիստ հազվադեպ եւ Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս գրեթե անհայտ շների ցեղատեսակ է։

Պուտինը հունիսի 18-19-ին պետական այցով գտնվում էր Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում։ Ուղեւորությունը պատասխան այց էր։ Երկիր այցելելու հրավերը Կիմ Չեն Ընն անձամբ էր փոխանցել Պուտինին, երբ այցով գտնվում էր Ռուսաստանում անցած տարվա սեպտեմբերին։

Please enter a valid URL