Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրբազան Շարժումը մшտաղ արվեց Սերժ Սարգսյանի Ձորաղբյուրի առանձնատանը

Ես առաջարկել էի, որ Բագրատ Սրբազանը քաղաքական գնահատական տար նախորդ ռեժիմներին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադարձի փորձ չի լինելու: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Էդմոն Մարուքյանը:

«Նաեւ ճանապարհ էի ասել, որ օրինակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ՀՀԿ նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չի մասնակցելու քաղաքական որեւէ պրոցեսի, իր տղան է մանդատը վայր դնում: Այսինքն իրենք իրենց ունեցած ամբողջ մասնակցությունը դադարեցնում են, նաեւ խոսքը գնում է նաեւ նրանց շուրջբոլորը հավաքված սատելիտների մասին, եւ Սրբազանը գնում է մի անաղարտ ճանապարհով, որտեղ կա ընտրողների շուրջ 50 տոկոսից ավել մարդ: Ընդդիմադիրների մասին է խոսքը: երեւանի ընտրությունները դա ցույց են տվել: Ես ցույց եմ տվել, թե ինչպես է ՔՊ-ն Երեւանի ընտրություններում առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության ստացել 32 տոկոս ձայն, այսինքն 68 տոկոսը չի քվեարկել իրենց օգտին»,-ասաց նա:

Հետո, ըստ Մարուքյանի, որոշ տեղեկություններ սպրդեցին. «Սրբազանն ասաց, որ ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո «Հրապարակ» թերթով տեղեկատվությունը հրապարակվեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Ձորաղբյուրում՝ նրա առանձնատանը: Սա մի ինդիկատոր էր, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ Սրբազանն անի, նա գնաց դրա հակառակ ճանապարհով: Մենք ասում էինք՝ դիստանցավորվիր, տարանջատվիր, դատապարտիր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնաց հակառակ ճանապարհով: Նա բոլոր ուժերին հրավիրում է հանդիպման, բոլորը հանդիպում են, իսկ ինքը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն: Երբ ես այդ մասին իմացա, հասկացա, որ սա դիագնոզ է, դատավճիռ է այդ պրոցեսի համար:

Մանրամասների համար դիտեք տեսանյութը:

Please enter a valid URL