Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն է ընձեռում համագործակցության համար տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորություններն է տալիս»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի առաջիկա նիստին։

Please enter a valid URL