Search
Close this search box.

Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում

Հունիսի 19-ին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ:

Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվել է տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերն է բերել ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Արցախի թեմից հայտնում են, որ հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցփլ բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը:

Please enter a valid URL