Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 20-21-ին՝ Ալմաթիում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չբացառեց, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Please enter a valid URL