Search
Close this search box.

«6 տարի է՝ իշխանության են, թող բացահայտեն Մարտի 1-ը»․ Բագրատ Սրբազան

«Մարտի 1-ը ողբերգություն է, մեր պատմության սև էջերից մեկը։ Հունիսի 12-ի հետ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։ Իմ ասածը քաղաքական գնահատական չէ»,-ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը։ «Ես համեմատելու համար եմ ասել, թե մենք ինչեր ենք ասել, իրենք՝ ինչեր։ Այդ մարդն ի՞նչ էր ասում մարտի 1-ին, հոգին փառավորվում էր, որ քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին ջարդել և այլն։ Հունիսի 12-ին միայն հանդարտեցման կոչեր են եղել… Այս մարդիկ 6 տարի է՝ իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու մարտի 1-ը, սակայն ոչինչ չեն արել»,- հավելեց շարժման առաջնորդը:

Հիշեցնենք՝ 2008թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ, Մյասնիկյանի արձանի մոտ դիմելով հավաքվածներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Կոչ եմ անում՝ ձեր ձեռքին ունենաք ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար… Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել, ապրե՛ք դուք: Պետք է ինչքան հնարավոր է շատ մարդ հավաքել այստեղ, ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի չկարողանան ջրցան մեքենա, ԲՏՌ մտցնեն»:

Please enter a valid URL