Search
Close this search box.

Հաջիևը՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինություն վաճառելու մասին

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ APA գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Սպառազինման ֆրանսիական քաղաքականությունը խթան կհանդիսանա Հայաստանում գործող ռևանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի», — նշել է Հաջիևը՝ հավելելով, թե «Հայաստանն այն երկիրն է, որ Հարավային Կովկասում ագրեսիա և զավթում է իրականացրել։ Նման պետության զինումն անթույլատրելի է»։

Հիշեցնենք, ոև Հայաստանն ու ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

Please enter a valid URL