Search
Close this search box.

Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը դադարեցված է. դատախազություն

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 21 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։

«Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

Մինչդեռ 2021-ի արտահերթից 2-3 ամիս անց այն ժամանակ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավոր ընտրված Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: Խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը, նաև կալանք էր դրվել Զաքարյանի անշարժ գույքերի վրա։ Հենց այդ օրերին էլ նա առանց հստակ պարզաբանումների լքել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Փաստորեն քրեական գործի հարուցումից մոտ երեք տարի անց Իշխան Զաքարյանը մեղադրյալի կարգավիճակ այլևս չունի։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանը, համադրելով այս փաստերը, չի բացառում, որ իշխանությունն այն ժամանակ Զաքարյանի նկատմամբ ճնշումներ գործադրած լինի:

Please enter a valid URL