Search
Close this search box.

Ոստիկանության կողմից որոնվում են Ազգային ժողովի նախկին պատգամավորն ու նրա որդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։

Այդ ընթացքում իրենց են մոտեցել իրեն անծանոթ մի քանի անհայտ անձինք ու սկսել են հարվածներ հասցնել իրեն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զ. Հակոբյանի ասած անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 58-ամյա Տաճատ Վարդապետյանը և 29-ամյա Ասքանազ Վարդապետյանը։

Please enter a valid URL