Search
Close this search box.

«Համահայկական ճակատ» կուսակցությունը հրավիրում է նոր համագումարի․ հայտնի է համագումարի օրն ու վայրը

Համահայկական ճակատ կուսակցությունը հրավիրում է նոր համագումարի

«Հարգելի հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 21-ին, ժամը 17:30, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում:
Ձեր ներկայությունը մեզ համար կարևոր է»:

Այս մասին տեղեկացնում է Արսեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ կուսակցության գրանցումը մերժվել էր։ Արդարադատության նախարարությունը պատճառաբանել է, որ կուսակցության ղեկավարի և կուսակցության գրասենյակի հասցեները ներկայացրած փաստաթղթերում տարբեր են։ Մի դեպքում կուսակցության ղեկավարի անձնական հասցեն է, մյուս դեպքում՝ կուսակցության գրասենյակի, մինչդեռ նախարարությունը պահանջում է, որ այդ երկու հասցեները նույնական լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում․

Please enter a valid URL