«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գևորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։ Կոստանյանի քավոր, հոր հետ ջերմ հարաբերություններ ունեցող Դավիթ Հարությունյանը դժգոհել է «վերևում», թե սա չտեսնված-չլսված վերաբերմունք է իր նկատմամբ, սակայն նրան հասկացրել են, որ նորմալ է։
Ըստ ամենայնի, Դ․ Հարությունյանը կհրաժարվի վեճի առարկա ձևակերպումից և կընդունի Կոստանյանի տարբերակը։ Այն է՝ մարդուն, որի արարքի համար 1 տարուց պակաս ազատազրկում է սահմանված, չի կարելի կալանավորել միայն այն պատճառով, որ քննիչի կանչով չի ներկայացել նախաքննական մարմնին։
Հարությունյանը կողմ է կալանավորմանը, Կոստանյանի մոտեցումն ավելի հումանիստական է և կոնվենցիաներին համահունչ։ Ի դեպ, այս վեճը ՀՀԿ-ականները քննարկել են, Կոստանյանը պնդել է, որ ինքն աշխատելու է կոշտ մեթոդներով»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: