Search
Close this search box.

«Հրապարակ». Սյունիքը մաղել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել: Փաշինյանը ժամանել է Երեւան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ «ախրանայով», եղել գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան, ջերմագին ողջունել։

Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետերը՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բացակայել են: Փաշինյանը Կապանում փակ ժողով է անցկացրել ՔՊ-ականների հետ, որոնց մեծ մասը Երեւանից է գնացել:

Ասել է, որ պետք է այսուհետ ավելի միասնական լինեն, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին, բարձրացնեն ՔՊ-ի վարկանիշը: Հանգստացրել է, թե ինչ շարժում էլ լինի, արտահերթի չեն գնալու: Խոսել է նաեւ սահմանազատման, խաղաղության խաչմերուկի մասին։

Նա շաբաթ օրը գիշերել է «Արմենիա» հյուրանոցում, կիրակի՝ Հալիձորի «Հարսնաձոր» համալիրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL