Search
Close this search box.

Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կարող է տարածքների հարցով հանրաքվեի հարց առաջանալ։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, մենք էսօր Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանը վերականգնում ենք։ Էս սկզբունքը շատ կարևոր է։ Էսօր ասում ենք՝ սահմանն անցնում է էնտեղով, որտեղով անցնում է։ Կիրանցում մի քանի տների հետ կապված խնդիր ունեցանք, բայց չենք ուզում շեղել, որովհետև եթե էս կոնստրուկցիան մի տեղ քանդես, դոմինոյի էֆեկտով սաղ տեղերում քանդվելու է։ Ինձ համար շատ կարևոր է, որ հասկանաք՝ ինչ ենք անում, ինչի համար ենք անում»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL