Search
Close this search box.

Մոսկվայում ռnւմբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը

Մոսկվայում օպերատիվ ծառայությունները տարհանել են «Եվրոպական» առևտրային կենտրոնը՝ ռումբի մասին ահազանգի պատճառով, հաղորդում է ТАСС-ը։

«Պայթյունի սպառնալիքով անանուն հաղորդագրություն է ստացվել, շենքի ստուգման նպատակով տարհանում է իրականացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշվում է, որ «Եվրոպական» առևտրի կենտրոնը Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկն է: Հայտնի է, որ դրա սեփականատերերը հայտնի ադրբեջանցի-հրեա գործարարներ Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևն են։

Please enter a valid URL