Search
Close this search box.

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները բնականոն հունով են ընթանում, քաղաքապետին զեկուցեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Ինչ վերաբերում է նոր շարժակազմին՝ ժամանակացույցով դրանք սպասվում են հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ, բայց մենք աշխատում ենք մատակարարների հետ, որպեսզի ավելի շուտ ունենանք»,-ասաց նա։

Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գիծ են մտնում։

«Եթե միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետ երկարացնելու խնդիր կա, պետք է ներկայացնեք ավագանու նիստի քննարկմանը, որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,-ասաց Ավինյանը։

Սուրեն Գրիգորյանն ասաց, որ արդեն իսկ ներկայացված է։

Please enter a valid URL