Search
Close this search box.

Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան

Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Նա այս մասին գրում է X. սոցկայքի իր էջում:

«Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, որոնք կապված են բարեկամության և անսասան եղբայրության խորը կապերով։ Շուշայի (Շուշիի-Խմբ.) հռչակագրով ամրագրված այս միասնությունը շարունակելու է մնալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը։ Հուսով եմ, որ մեր սերն ու եղբայրությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո հավերժ կմնա», — գրել է նա:

Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ստորագրումը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում:

Please enter a valid URL