Search
Close this search box.

Կալանավորվել է հինգ անձ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։
Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝
1) Կարմեն Մնացականյան — 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան — 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան — 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան — 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան — 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հունիսի 16-ին՝
1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան
Ինչո՞ւմ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։
Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»»։

Please enter a valid URL