Search
Close this search box.

Երևանի մասնակցությունն Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին «տեղավորվում է Փաշինյանի գծի մեջ». Զատուլին

Հայաստանի մասնակցությունը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական կուրսին, ասում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված համաժողովին։

«Ինձ թվում է, որ ամեն ինչ տեղավորվում է պարոն Փաշինյանի վաղեմի համոզմունքների հետ կապված շատ հստակ արտահայտված գծի մեջ` Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու մասին, Ռուսաստանից հեռանալով` սրանից բխող բոլոր կոնկրետ մանրամասներով, ներառյալ ՀԱՊԿ-ին մասնակցությունը,
Հայաստանում, նախկին պայմանավորվածությունների հիման վրա, ռուս սահմանապահների և ռուսական ռազմակայանի մնալը»,- ասել է Զատուլինը` РИА Новости-ին տված հարցազրույցում։

Նա նշեց, որ Ռուսաստանի հետ խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը։

Միաժամանակ Հայ առաքելական եկեղեցին այժմ դարձել է Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը, հավելեց քաղաքական գործիչը։ Զատուլինը վարչապետի գործողությունները համարում է դավաճանություն հայ ժողովրդի հիմնարար շահերին, և ամբողջ հարցն այն է, թե որքանով Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիները սրանից պատշաճ հետևություններ կանեն։ Պատգամավորը ցավով նշեց, որ «մենք ուշացել ենք այս եզրակացություններով»։

Please enter a valid URL