Search
Close this search box.

Խուզարկություններ են կատարվում ՀՅԴ–ի գրասենյակներում, բերման ենթարկվածներ կան

Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ–ի Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև: Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ»,– գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ կատարվածը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է, ՀՅԴ–ի նկատմամբ կազմակերպված, ուղորդվող ու թիրախավորված հարձակում։

Please enter a valid URL