Search
Close this search box.

Ոստիկանությունը գործել է համաչափ, բոլորի վնասվածքը միջին ու թեթև են. Անահիտ Ավանեսյան

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այն քաղաքացին, որի երեք մատները հեռացրել են, վիրահատությունից հետո վիճակը գնահատվում է բավարար։ Վիրահատությունը անցել է բարեհաջող, նա ստանում է համապատասխան բուժօգնությունը։ Մյուսները առաջիկայում դուրս կգրվեն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերջինս գնահատում ոստիկանների կողմից այդ օրը իրականացրած գործողությունները, որի հետևանքով տուժածներից մեկը գլխուղեղի ցնցման է ենթարկվել, նախարարը պատասխանեց․ «Գլուխը ջարդած հիվանդ մենք չունենք»։

Նրա խոսքով՝ իր օրակարգում կա՞ նաև տեսակցել հոսպիտալացված անձանց, հարցին՝ ի՞նչպես քաղաքացիները կընդունեն նախարարին, Ավանեսյանը պատասխանեց․ «Երեք տարիների ընթացքում ինձ միշտ լավ են ընդունել բոլորը»։

Նախարարը ընդգծեց, որ այդ օրը ոստիկանությունը գործել է իրավաչափ ու պաշտպանել է հասարակական կարգը։

 

Please enter a valid URL