Search
Close this search box.

Հայաստան կայցելի ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալը

ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Ռ. Վերման հունիսի 17-19-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ԱՄՆ մտադրությունը։

Պետքարտուղարի տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆոռնիան, Կանզասը, Միչիգանը, Մոնտանան և Փենսիլվանիան ներկայացնող նահանգային և տեղական պաշտոնյաների պատվիրակությունը: Նրան կուղեկցեն քաղաքային և պետական ​​դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիկեանը, ով ղեկավարում է Պետդեպարտամենտի նոր ենթազգային դիվանագիտության թիմը, և Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:

Please enter a valid URL