Search
Close this search box.

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք․ փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել էր 20 օրով։

ՔԿ-ն հայտնում էր, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու 3 անձի հետ օգտագործել դրանք։

Please enter a valid URL