Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից մեղադրում է. Կիրանցի Գոհար Վարդանյանի գրառումը

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից մեղադրում է ընդդիմությանը, արցախցիներին «2 ժամում հանձնվելու» և «ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում Ադրբեջանին հանձնելու» մեջ…
Մեղադրում է այն մարդը, ով կիրանցեցիներին ասում էր՝ եթե չտանք էդ հողերը պատերազմ է սկսվելու.. Կիրանցից Ադրբեջանն է հարձակվելու, Արարատի մարզից Թուրքիան, Պակիստանն ու Ռուսաստանն էլ չգիտեմ որտեղից:

Մեղադրում է այն մարդը, ով Տավուշի տարիներով կառուցված մարտական դիրքերը մեկ ստորագրությամբ հանձնեց Ադրբեջանին:
Մեղադրում է այն մարդը, ով Ադրբեջանին հանձնեց ճանապարհ ու կամուրջ, (կադաստրով Հայաստան) ու այսօր ՀՀ ժողովուրդի զրկանքներով տված հարկերից, արտաքին պարտք ավելացնելով միլիարդավոր դրամներ է ծախսում նոր ճանապարհներ ու կամուրջ կառուցելու համար:
Եւ հռետորական հարց, որ արցախցիները շարունակեին կռվել, Արցախի վրա Թուրքիան ու Իսրայելը չէին հարձակվելու՞:

Please enter a valid URL