Search
Close this search box.

«Փաշինյանը նախևառաջ պետք է կարգավորի իր երկրի վիճակը»․ ՌԴ-ում Բելառուսի դեսպան

Մինսկի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցրած ՀՀ վարչապետը նախևառաջ պետք է կարգավորի իր երկրում տիրող իրավիճակը։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը։

«Փաշինյանը պետք է կարգավորի իրավիճակը, դեռ այնտեղ (Երևանում) բողոքի ցույցեր են ընթանում»,-ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ ՀՀ այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Please enter a valid URL