Search
Close this search box.

Սուր ջան․․․ Երեկվանից առևանգել են Սուրեն Պետրոսյանին ու նրանից լուր չկա

Քաղաքական գործիչներին գնահատելու համար մի քանի բանի կարելի է ուշադրություն դարձնել

Շփումը
— Թե ինչպե՞ս է շփվում մարդկանց՝ ժողովրդի հետ։ Արդյո՞ք հավասարը, հավասարին է շփումը, ապրումակցմամբ, քաջալերանքով և աջակցությամբ։

Մրցակիցների նկատմամբ վերաբերմունքը
— Թե ինչպես է արտահայտվում մյուս քաղաքական ուժերի մասին։ Արդյո՞ք մյուս ուժերին դիտարկում է որպես համակարգ, թե՞ անձնական վերաբերմունքով, ճաշակով է մոտենում նրանց։
Փիլիսոփայությունը
— Զարգացման, գիտելիքների ձեռքբերման ձգտումը, արդյո՞ք ինչքան էլ կրթվի, նա կիմանա, որ ոչինչ չգիտի, թե՞ մի փոքր տեղեկություն ունենալը բավարար է, որ կարծի, թե ամեն ինչ գիտի։
Սուրեն Պետրոսյանի հետ ծանոթացանք Աղավնոյում, որտեղ երկուսս էլ նույն նպատակով էինք գնացել, որ չհանձնվի գյուղն ու աղետն էլ չմտնի Հայաստանի տարածք։
Տեսել եմ նրա շփումը Աղավնոյի բնակիչների հետ, զարգանալու ձգտումը և համակարգային մտածողությունը։
Երեկ նրան առևանգել են ու մինչև հիմա լուր չկա։ Առևանգողները նրանք են, ովքեր այս չափանիշներին լիովին չեն համապատասխանում։
Այլ կարևոր չափանիշներից է փորձն ու կամքը։
Սուր ջան, վստահ եմ, որ ավելի մեծ փորձով ու ավելի ամուր կամքով դուրս կգաս էս պատմությունից։

Հովհաննես Իշխանյան

Please enter a valid URL