Search
Close this search box.

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալվածների թիվը հասել է 28–ի․ Մելիքյան

Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալված անձանց թիվը հասել է 28–ի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«6 անձ Էրեբունու ոստիկանական բաժնում են, 12–ը` Կենտրոնի, 10-ը` Նոր Նորքի։ Նրանց թվում է նաև Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, որին բռնության են ենթարկել, ճղել են նրա սքեմը»,– ասաց նա։

Please enter a valid URL