Search
Close this search box.

Ոստիկանության պահվածքը երեկ եղել է պրոֆեսիոնալ. նույն կերպ են գործելու. Նիկոլ Փաշինյան

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։

Ըստ նրա, ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն ԱԺ-ի վրա։

«Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվա գործողություններից տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև, միջին ծանրության։ Նա ասաց, որ քաղաքիներից մեկը վիրահատվել է, ձեռքերից մատներից 3 հեռացվել է, ինչի համար ցավում է։

«Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL