Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ. Դու ես ստում, իջի ամբիոնից, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողի, իջի, գնա. Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

Իրավիճակն Ազգային ժողովում լարված է։ ԱԺ նիստը վարող Ալեն Սիմոնյանը դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ասաց. «Ես ներողուոյթւոն եմ խնդրում, բայց ես համոզմունք ունեմ, որ դուք չեք տիրապետում խմբակցությանը, որովհետեւ ձեր խմբակցությունը թե երեկ, թե այսօր, ասացիք՝ հարցերը հանենք, դուք ասացի՝ հա, իրենք ասացին՝ չէ: Այսօր ձեր խմբակցության կին պատգամավորը էլի դուրս գալուց վիրավորանք է հնչեցնում: Փառք Աստծո, որ ա իմ գործը չէ, Աստված մի արասցե, որ ես ձեզ հետ գործ ունենայի: Ես տարբերություն չեմ դնում, պատգամավորը պատգամավոր լինի»:

Տեղից «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց, թե ինչու է ՔՊ պատգամավորներին թույլ տրվել մտնել ԱԺ, իսկ ընդդիմադիր պատգամավորներին՝ ոչ, ինչին Ալեն Սիմոնյանը գոռալով արձագանքեց. «Հարց ես տալիս, մի վայրկյան լռիր, պատասխանեմ: Պլստինկեդ միացնում ես, մի վայրկյան: Ո՞նց ես պատկերացնում ՔՊ պատգամավորները Բաղրամյանի մուտքից մտնեն, մյուսները՝ Դեմիրճյանի մուտքից: Ես ասել եմ՝ որեւէ պատգամավորի մուտքի չի սահմանափակվել: Այսինքն ուզոեցել են գան Դեմիրճյանից մտնեն, իրենց թույլ չեն տվե՞լ: Դա սուտ է»:

Իրավիճակը լարվեց: Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Ուզում եմ հասկանալ, երբ ոստիկանների վրա քար էիք շպրտում…»: Տեղից Գեղամ Նազարյանը շրունակ խոսում էր, ինչին ԱԺ նախագահն ասաց. «Ի՞նչ ես դու այստեղ անում, կամ լքիր դահլիճը, կամ նստիր: գեղամ, լռիր, կամ լքիր դահլիճը: Ինչ ուզում ես արա, բայց մի խանգարի: Մի արա դա, գնա»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մոտեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին արձագանքեց. «Դու ես ստում, գնա ստեղից մի հատ, իջի ամբիոնից, դու ստեղ գտնվելու իրավունք չունես, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողի, իջի, գնա»,- դիմելով Օհանյանին՝ ասաց Սիմոնյանը։

 

Please enter a valid URL