Search
Close this search box.

Կառավարության նիստը հետաձգվել է. ի՞նչն է պատճառը

ՀՀ կառավարության այսօրվա նիստը հետաձգվեց, այն տեղափոխվեց հունիսի 14-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ նիստն այսօր պետք է տեղի ունենար ժամը 11։00-ին։
«Հարգելի գործընկերներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով»,– ասված է հաղորդագրությունում:
Կառավարությունից հայտնում են նաև, որ նիստի ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։ Բախումներից հետո շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հունիսի 13-ին, ժամը 09։00-ից սկսած պետք է լինեն Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, որտեղ պետք է կայանար գործադիրի հերթական նիստը։

Please enter a valid URL