Search
Close this search box.

Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Փաշինյան

Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարող է ձևավորվել իրական խաղաղություն կոնկրետ, պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիր, բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,– ասաց նա։

Փաշինյանը հավելեց նաև, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեիսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը կլուծվեն։

Միևնույն ժամանակ նա կարծում է, որ գործընթացն այնքան բարդ ու բազմաշերտ է, որ դասագրքային մոտեցումներով լուծել խնդիրը հնարավոր չի լինի, բայց մյուս կողմից էլ նա պնդում է, որ պետք է սկզբունքները ֆիքսել։

Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

Please enter a valid URL