Search
Close this search box.

Փաշինյանը՝ Ալիևի պահանջի մասին

Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարել էր, որ եթե Հայաստանն իր Սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիր չի լինելու: Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողները Նիկոլ Փաշինյանից մեկնաբանություն խնդրեցին վորոնշյալի վերաբերյալ:

«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաեւ որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին եւ նաեւ որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում:

Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք դեռեւս 2018-ին, 2019-ին ու  մեր օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող: Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության բանակցությունների տորպեդահարում է»,- ասաց Նիոկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL