Search
Close this search box.

«Հայաստանի 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցն օրակարգից չենք հանելու». Փաշինյան

«Մենք Հայաստանի 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել ու չենք հանելու: Սեղանին դրված է հետևյալը. սահմանազատման հանձնաժողովները հիմա համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակագը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով ու դրա հիման վրա շարունակվի սահմանազատումը: Պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ համատեղ որոշումով կշարունակենք սահմանազատման գործընթացը»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ բանակցային սեղանին հարց դրվա՞ծ է, որ մինչ խաղաղության պայմանագրի կնքումը, ադրբեջանցիները դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

Please enter a valid URL