Search
Close this search box.

Պատրաստ ենք 1 ամսում ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ, այո, Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

«Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմաթիի հռչակագրին»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին՝ վարչապետն ասաց, թե այդ հարցը փորձել բերել բանակցությունների սեղան՝ խաղաղության գործընթացի տորպեդահարում է։

«Չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին ու նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ ինքը Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռևս 2018 թվականից հետո։

«Մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, ու մենք ասել ենք, որ Սահամանադրական փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- նշել է վարչապետը։

 

Please enter a valid URL