Search
Close this search box.

Գիշերը Երևանում հնչած կրшկոցների հետևանքով սպшնվшծից բացի նաև վիրшվոր կա. նոր մանրամասներ

Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա, նա Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին կեսգիշերից քիչ առաջ կրակոցներ են հնչել Աջափնյակում։ Րոպեներ անց հայտնի դարձավ, որ սպանվել է 44-ամյա Սերգեյ Գրիգորյանը, որը «Չերյոմուշկի ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն է։

Please enter a valid URL