Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակունք գյուղի 12-ամյա բնակիչը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 8 տարի անգերազանցելի մնացած ռեկորդը

Թալինի HI-AM (Հայ-Էմ) Դյուցազնատան մարզիկ, Ակունք գյուղի 12-ամյա բնակիչ Միսակ Գլճյանը սահմանել է տարվա առաջին Գինեսի ռեկորդը՝ «Մեծ պտույտ հետ» վարժությունը՝ մեկ րոպեում կատարելով 52 պտույտ։
Այսպիսով, 6 ամիս շարունակ քրտնաջան աշխատանքի շնորհիվ պատանի դյուցազունը կարողացել է 4 պտույտով գերազանցել Գինեսի գործող ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանին, որը մեկ րոպեում կատարել է 48 պտույտ։
Նշենք, որ Թալինի HI-AM Դյուցազնատան սաներն արդեն ունեն Գինեսի 17 ռեկորդ։

Please enter a valid URL