Search
Close this search box.

Ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն ամեն օր զարմանում ու սարսափում է, երբ մտածում է, թե ում է վստահված մեր կյանքը:

«Գիշերվա ժամերին խորհել եմ, մտածել, սարսափելի է թվում, թե կյանքդ ում է վստահված, մեր կյանքը ստախոսներին, արժեք չունեցող մարդկանց է վստահված»,- Բաղրամյան պողոտայում ամփոփելով օրը` ասաց Սրբազանը:

Նա ընդգծեց` իշխանությունը պետք է անցնցում ու խաղաղ հեռանա:

«Այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ Աժ ամբիոնը դարձրել են ստի քարոզչամեքենա»,- հավելեց Սրբազանը:

Please enter a valid URL