Search
Close this search box.

«Եթե հրապարակային չհերքի սուտը, կդիմեմ պատկան մարմիններին»․ Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բլոգեր կամ չգիտեմ ինչ Նաիրի Հոխիկյանն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է, իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։
Հ.Գ.
Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին»:

Please enter a valid URL