Search
Close this search box.

Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը. Hetq.am

«Հետքը» շարունակում է ներկայացնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սկզբնամասում գտնվող հանրային կանաչ տարածքների սեփականաշնորհման պատմությունները։ Այս անգամ կանդրադառնանք Մյասնիկյան պողոտայի վերջնամասում գտնվող «Ջրաշխարհ» սպորտային համալիրի և հարևանությամբ գտնվող «Վալենսիա» հյուրանոցի զբաղեցրած տարածքների օտարման պատմություններին։

Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու և Մյասնիկյան պողոտայի միջանկյալ մասում այժմ գործում են ջրային հանգստի և ժամանցի համար նախատեսված «Ջրաշխարհ» և «Ակվատեկ» համալիրները, իսկ հարևանությամբ՝ «Վալենսիա» հյուրանոցը։ Դրանք պատկանում են գործարար, «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանին։

Խորհրդային Միության փլուզումից առաջ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում ջրավազաններ կառուցելու ծրագիր է սկսվում, որն այդպես էլ չի ավարտվում։ Միության փլուզմանը զուգահեռ շինարարությունը կանգ է առնում։ Մոտ 10 տարի լքված մնալուց հետո կիսակառույց շրավազաններն ու հարակից շինություններն օտարվում են։

1998 թ.-ին Երևանի Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը Երևանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ թաղապետարանը «Վալենսիա» համատեղ ձեռնարկությունից ջրաշխարհի տարածքը վարձակալելու դիմում է ստացել։ «ՍՊ ընկերությունը խնդրել է Մյասնիկյան պողոտայի աջակողմյան հատվածի կիսակառույց ջրավազանները իրեն հարող լանջով՝ 7.9 հա տարածքով, վարձակալական հիմունքներով հատկացնել ընկերությանը հանգստի, զվարճալիքների և սպորտային համալիր կազմակերպելու համար»,- գրության մեջ նշել է թաղապետը՝ շարունակելով, որ ընկերությունը պատրաստվում է 2.7 միլիոն դոլարի ներդրում կատարել, որի վերաբերյալ թաղապետարանը դրական կարծիք ունի։

Շարունակությունը՝ այստեղ:

Please enter a valid URL