Search
Close this search box.

«Իմպիչմենտի համար բավարար հանրային ճնշում է պետք»․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ ընդդիմությունն իմպիչմենտի գործընթաց չսկսեց․ «Բազմիցս ասել ենք, որ իմպիչմենտի գործընթացն իր տրամաբանական ավարտին պետք է հասնի արդյունքի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Դա նշանակում է՝ առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված ունենանք, որը հակված կլինի միանալ այդ գործողությանը։ Այս պահին ես չեմ կարող արձանագրել նման իրավիճակ։ Հանրային ճնշում կա, բայց բավարար չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 

Please enter a valid URL