Search
Close this search box.

«Քաղաքական մեծամասնությունը փախնում է կարևոր հարցի քննարկումից»․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի՝ ՔՊ-ի կողմից տապալմանը․ «ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները»,- ասաց նա՝ նշելով, որ եթե քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել արտահերթ նիստին, ապա ինքնաբերաբար այն տապալում է՝ քվորում չապահովելով։ «ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ քաղաքական թիմի նպատակադրումը։ Ուղղակի քաղաքական մեծամասնությունը փախնում է կարևոր հարցի քննարկումից»,- հավելեց նա։

 

Please enter a valid URL