Search
Close this search box.

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն արդեն վերադարձել է Երևան. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է Երեւան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։

Նա ավելի վաղ Մոսկվա էր հրավիրվել՝ խորհրդակցությունների։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին։

«Սերգեյ Պավլովիչը խորհրդակցությունների է մասնակցել և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Միխայիլ Գալուզինը։ Զրուցակիցն ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։

Please enter a valid URL