Search
Close this search box.

Սահմանազատման փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու․ Վիտալի Բալասանյան

Ադրբեջանի ղեկին նստած մարդու համար շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, ինչ կարողանա, պոկելու է Հայաստանի այս թույլ, տկար ղեկավարից։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի գեներալ Վիտալի Բալասանյանը։
«Ադրբեջանը երբևէ չի կարողացել ապացուցել, որ Խոջալուում ցեղասպանություն է եղել, ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Անհետ կորածների թվեր են կրակում, որոնք իրականությանը մոտ չեն։ Ադրբեջանը սա շահարկում է որպես քաղաքական թեմա»,- նշեց Վիտալի Բալասանյանը։

Հարցին՝ ինքն իրատեսական համարո՞ւմ է, որ հայկական կողմից դրական քայլ, Բալասանյանն ասաց․ «Նիկոլը սկսել է մի այնպիսի գործընթաց, այս մոլորակի վրա առաջին անգամ Նիկոլը Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում է սկսել։ Ցույց տվեք աշխարհում մի այդպիսի փորձ, այդ փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու, չեն էլ լսելու ու նայելու»։
Անդրադառնալով իշխանականների այն դիրքորոշմանը, որ Արցախի իշխանություններն են հանձնել Արցախը, Բալասանյանն ասաց, որ եթե հիմքեր ունեն, ապա թող քրեական գործեր հարուցեն․ «Օդում կախված ինչո՞ւ են խոսում»։

Please enter a valid URL