Search
Close this search box.

Բաքուն ցուցմունքներ է պարտադրել 62-ամյա արցախցի Ռաշիդ Բեգլարյանին

Բաքուն ցուցմունքներ է պարտադրել 62-ամյա արցախցի Ռաշիդ Բեգլարյանին՝ իրենց մտացածին «Խոջալուի ցեղասպանությունը» պնդելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ Ռ. Բեգլարյանն առևանգվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, երբ նա Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ փորձել էր գալ ՀՀ։

Օրերս Սաբունչու շրջանի դատարանում սկսվել է Բեգլարյանի դատավարությունը։

Ըստ Թուրան գործակալության՝ Բեգլարյանը նախաքննության ընթացքում և դատարանում ընդունել է իր անձնական մասնակցությունը Խոջալուում, Աղդամում, Ասկերանում, Քարվաճառում Ադրբեջանի դեմ մղված մարտերին։

Please enter a valid URL