Search
Close this search box.

ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին

Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան, հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Նոր տեղեկատվություն լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացվի»,- հավելեցին ԱԱԾ-ից։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։

Մամուլում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից: Նրան ձերբակալել են։

Please enter a valid URL